Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Հայաստանյան իշխանությունը շարժվում է դեպի հետ սկզբունքով

Հայաստանյան իշխանությունը շարժվում է դեպի հետ սկզբունքով
17.06.2025 | 12:01

Այն, ինչ տեսնում ենք Իրան-Իսրայել, ՌԴ-Ուկրաինա հակամարտության պայմաններում, պատերազմի վարման ժամանակակից ձևերի և մեթոդների պայմաններում ու ինչ պատկերացումներ առաջադրում է ՀՀ իշխանությունը ոչ միայն անհամադրելի են, այլև Հայաստանին անխուսափելի պարտության են տանում:

Մեկ օրինակ. իշխանության շրջանառության մեջ դրած և անփառունակ վախճան ունեցած բանակից փողով ազատվելու (1 խորհրդանշական ամիս ծառայելու) նախագծի շրջանակներում պարզվեց, որ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբը համարում է, որ կարելի է 1 ամսում զրոյից մարտիկ պատրաստել ու նրան ռազմական մասնագիտություն ապահովել, ով հետագայում ունակ է լինելու ռազմական գործողությունների մասնակցել:

Մի պահ կրկին հիշեք, թե վերջին 4-5 տարիներին, աշխարհի տարբեր անկյուններում ինչպիսի տրամաբանության մարտեր են եղել, տեխնոլոգիական ինչպիսի լուծումներ են առաջադրվում, ինչպիսի բանակ է կառուցում Ադրբեջանը և ՀՀ ԳՇ պատկերացումները մեր բանակի պատրաստության վերաբերյալ:

Իհարկե, այստեղ կա այլ տարբերակ. ԳՇ-ն ենթարկվել է վերադասի հանձնարարությանը և տվել այնպիսի եզրակացություն, որը նախագծի ու Փաշինյանի սրտով է, սակայն սա էլ իրավիճակը չի փրկում:

Մինչ աչքներիս առաջ, պատերազմի դասական մոտեցումների գերակշիռ մասն արմատական փոփոխության է ենթարկվում, հայաստանյան իշխանությունը շարժվում է դեպի հետ սկզբունքով, որը մեր զինված ուժերը տասնամյակներով հետ շպրտելու բանաձևն է:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 716

Մեկնաբանություններ